ԳՅՈՒՄՐՈՒ N 8 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, փողոց Լիսինյան 6
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
 
Համազասպ Խոցանյան

դպրոցի տնօրեն

Ես՝ Համազասպ Սահակի Խոցանյանս, ծնվել եմ 1978թ. հոկտեմբերի 15-ին Գյումրիում: 1983-1993թթ. հաճախել եմ Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 16 միջնակարգ  դպրոցը: 1993-1994թթ. սովորելեմ «Գյումրու Ակադեմիական»  վարժարանում: 1995թ-ին սովորել և ավարտել եմ Համո Սահյանի անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը: 1996-2001թթ. սովորել եմ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում: Ստացել եմ մաթեմատիկայի և ֆիզիկայիուսուցչի որակավորում: 2002-2016թ-ի ապրիլի 14-ը աշխատել եմ թիվ 37 ավագ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 2006-2016թ. համատեղ աշխատել եմ ՀՀԿԳՆ Կրթության Ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղում, որպես մաթեմատիկայի մասնագետ: 2004թ-ից մասնակցել եմ մի շարք կրթական ծրագրերի, ձեռք եմ բերել հարուստ փորձ: Ամուսնացած եմ,ունեմ 3 երեխա: 2002թ-ից մինչ օրս հանդիսանում եմ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ:

ԽՈՍՔ ՈՒՂՎԱԾ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Հարգարժան ծնողներ, սիրելի աշակերտներ…
Նոր մարտահրավերների դարաշրջան թևակոխած մեր «ալեհեր, բայց նոր ու ջահել» պետությունը արդեն քառորդ դար է`ապացուցում է, որ անկախ ապրելու իրավունքն հիրավի է ձեռք բերել: Այս մեծ շնորհի մեջ իրենց դերն ու նշանակությունն ունեն մեր նախնիները, բայց այդ իրավունքը վաստակել են մեր հայրերը, և մենք` նրանց գործը շարունակողներս, այսօր մեծ հույս ենք կապում մեր զավակների հետ: Եթե ծնեղներն իրենց զավակներին ճիշտ մեծացնեն ու կրթեն, որդիներն էլ լավ ժառանգ ու իրենց ծնողների փառքը կլինեն: «Եթե արտերը չմշակվեն, լավ բերք չեն տա. մանուկները եթե չկրթվեն ու դաստիարակվեն, առաքինություն չեն պտղաբերի»: Երբ խոհեմ մարդը հասարակության համար մեծ գործ է կատարում, չի պարծենում ու այն հռչակում` մարդկանցից գովեստ ստանալու համար, այլ մոռանում է և ջանում առավել մեծ բարիքներ գործել ամենքին…
Այսպես, տասնամյակների պատմություն ունեցող մեր դպրոցում կրթված բազում աշակերտներ բարձր են պահել հարազատ դպրոցի անունն ու վաստակաշատ ուսուցիչների պատիվը: Ես համոզված եմ, որ այսուհետևս մեր դպրոցը կլինի կրթության և հայրենասիրության դարբնոց, դեպի ուր կձգտեն նորանոր սերունդներ…
Դպրոցի առաքելությունն է

  • Նորարարական և երեխայակենտրոն ուսումնական հաստատության կայացումը, սովորողների արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումը.
  • Բովանդակային կրթություն իրականացնելու գործը
  • Սովորողների հոգևոր արժեքների, հասարակական համակեցության, համագործակցային հանդուրժողականության ու ինքնադրսևորման որակների զարգացումը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Լիսինյան 6
Հեռախոս + 374 312 42836

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 8 դպրոցին կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 8 միջնակարգ դպրոց © 2017 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են